Հայաստանի ամերիկյան համալսարանը ևս միացել է նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացին:
Այն հնարավոր է դարձել ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և 8-րդ պոլիկլինիկայի համագործակցության շնորհիվ:
Այսօր կամավորության սկզբունքով պատվաստվել են թե՛ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի և աշխատակազմի ներկայացուցիչներ, թե՛ նախկին և ներկա ուսանողներ և թե՛ նրանց ընտանիքի անդամները: