Հայաստանում իրանական ներդրումների և Իրանում հայկական ներդրումների ցուցանիշները փաստում են, որ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններն ավելի մեծ ներուժ ունեն: Գլոբալ բիզնես ֆորումին, որին մասնակցում են գործարարներ Հայաստանից և Իրանից, ներկա է եղել Իրանում Հայաստանի առևտրի պալատի ներկայացուցիչը: Ռեզա Նաֆեզիի խոսքով՝ երկու հարևանների միջև առևտուրն աշխուժացնելու գործում կարևոր է, որ գործարարները միմյանց ճանաչեն:
«Հայաստանում Իրանի հնարավորությունները չգիտեն, պետք է փորձենք ներկայացնել դրանք: Հայաստանը Եվրասիայի կամուրջն է, մենք պետք է օգտվենք: Ես 30 տարի այստեղ ապրում եմ, չեմ կարողանում Ռուսաստանի հետ աշխատել: Ռուսաստանի հետ կարող է աշխատել միայն հայ ժողովուրդը՝ միմյանց մշակույթը, բիզնեսը, լեզուն հասկանում են: Իրանին Ռուսաստանին պետք է միացնել Հայաստանի միջոցով: Սյունիքը Պարսկաստանի համար շատ կարևոր է: Ես չեմ մտածում, որ Պարսկաստանը թույլ տա, որ ուրիշները ինչ-որ քայլեր անեն այնտեղ»,- ասել է ԻԻՀ-ում ՀՀ-ի առևտրի պալատի ներկայացուցիչ Ռեզա Նաֆեզին: