Ընդգծելով տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման անհրաժեշտությունը՝ Իրանը կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ ցանկացած հակամարտությունից և հարգել սահմանները: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ փոխանցում է իրանական Irna գործակալությունը:
Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցչի հավաստմամբ՝ պաշտոնական Թեհրանը ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանի վերջին իրադարձությունների զարգացումներին՝ հույս հայտնելով, որ վեճը խաղաղ ճանապարհով և կողմերի խոհեմությամբ հնարավորինս արագ կհանգուցալուծվի:
Նա շեշտել է, որ Իրանը պատրաստակամ է օգնել կողմերին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը: