Իրանա-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է երկու ադրբեջանցի զինվորական: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Այսօր երեք անհայտ անձինք խախտել են Իրանի հետ Ադրբեջանի պետական սահմանը՝ չենթարկվելով սահմանապահների «կանգ առ» հրամանին, կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ, թողել են իրերն ու փորձել փախուստի դիմել դեպքի վայրից:
Հրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած ադրբեջանցի զինվորականները բուժհաստատությունում մահացել են:
Դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրամիջոց: Սահմանախախտներից մեկը ձերբակալվել է, մյուսների որոնումները շարունակվում են: Հայտնի է դարձել, որ ձերբակալվածը Իրանի քաղաքացի է: