Գրքերի նոր խմբաքանակ է բերել Խնկո Ապոր գրադարան, որտեղ արդեն մի քանի օր է՝ շարունակվում է «Գիրքը` Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաքը:
Գրքահավաքը նախաձեռնել են Հայկական գրադարանային ասոցիացիան, Հայաստանի հրատարակիչների ազգային ընկերակցությունը՝ Հայաստանի և Արցախի մշակույթի նախարարությունների աջակցությամբ՝ համալրելու Արցախի գրադարանային համակարգը, որը լրջագույն կորուստներ է կրել 44-օրյա պատերազմի ընթացքում. 127 կենտրոնական և դպրոցական գործող գրադարան՝ շուրջ 650 հազար գրքային ֆոնդով մնացել են օկուպացված տարածքներում: Առաջին իսկ օրից նախաձեռնությունն անարձագանք չի մնացել:
Այսօր ավելի քան կարևոր է Արցախում կրթամշակութային կյանքի վերածնունդը, և գրադարանային հավաքածուների վերականգնումը մեծապես կնպաստի բնականոն կրթական գործընթացին:
Արդեն մի քանի ամիս է, որ բուժկենտրոններում իրականացվում է նաև «Բալասան» եռամյա կրթամշակութային ծրագիրը, որը նպատակաուղղված է զինհաշմանդամների կրթության և կարողությունների զարգացմանը: