Դիլիջանում մասնակցում եմ «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագրով ֆորումին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
«Չափազանց կարևոր և արդիական եմ համարում Հայաստանը ժամանակակից արդյունաբերական ու գիտահեն պետություն դարձնելուն ուղղված նմանատիպ քննարկումները։
Գիտությունը և գիտատեխնիկական ներուժը պետության կողմից պետք է դիտարկվի որպես ազգային հարստություն, քանի որ դրանով է կանխորոշվում մեր երկրի ապագան։