ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսական Բրեդ Շերմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին՝ գրառում կատարելով Թվիթերի իր միկրոբլոգում: Օրենսդիրը մասնավորապես գրել է.
«Խիստ մտահոգված եմ ադրբեջանական զորամիավորումների՝ Հայաստանի սահմանը հատելու կապակցությամբ: Միացյալ Նահանգները պետք է միանշանակ դատապարտի միջազգային իրավունքի խախտումը և աշխատի Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման ուղղությամբ»,- գրել է Բրեդ Շերմանը: