Եվրամիությունը ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրադարձությունների մտահոգիչ զարգացումներին: Այս մասին ասվում է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ժոզեպ Բորելի անունից եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոն հինգշաբթի խոսել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի, իսկ ուրբաթ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ երկու կողմերին կոչ անելով առավելագույն զսպվածություն ցուցաբերել և նվազեցնել իրավիճակի սրումը:
Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նույնպես կապի է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահության հետ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան պետք է որոշվի բանակցությունների միջոցով՝ ելնելով տեղի բնակչության անվտանգության շահերից:
«Մենք ողջունում ենք երկու երկրների միջև տեխնիկական մակարդակով շարունակվող շփումները»,- ասվում է հայտարարության մեջ:
Եվրամիությունը շարունակում է աջակցել հակամարտության համապարփակ կարգավորմանը և երկու երկրներին քաջալերում տարածաշրջանում կայունության պահպանման համար խաղաղ լուծում գտնել: