Ամերիկացի կոնգրեսական Թեդ Լյուն Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Սյունիքի մարզում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը գրել է.
«Խիստ մտահոգված եմ Հայաստանի տարածքի Սև լճի շրջանում ադրբեջանական զորքի ոտնձգությունների մասին տեղեկությամբ: Եթե տեղեկությունները հաստատվեն, ապա Ադրբեջանի գործողությունները և՛ Հայաստանի ինքնիշխանության և՛ միջազգային իրավունքի խախտում են: Կոչ եմ անում Ադրբեջանին՝ անհապաղ հետ քաշվել և վերջ դնել թշնամական գործողություններին, որոնք խաթարում են խաղաղ երկխոսության և բանակցության նպատակները»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը: