Այն քաղաքացիները, ովքեր կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը՝ կանաչ անձնագիրը, այսինքն` երկու դեղաչափ ստացած կլինեն, այսուհետ Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա՝ հիշեցնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Պատվաստում չստացած քաղաքացիները ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացնեն առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid-19 բացասական թեստի արդյունքը հաստատող փաստաթուղթ:
Մինչև 1 տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է: