Առավել հարուստ պետությունները պետք է հետաձգեն երեխաների ու դեռահասների պատվաստումները կորոնավիրուսի դեմ և պատվաստանյութերը տրամադրեն աղքատ երկրներին: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը՝ փոխանցում է՝ BBC-ն:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն անհավասարաչափ է բաշխվում ամբողջ աշխարհում:
Դեկտեմբերին առաջին պատվաստանյութի հաստատումից հետո դեղամիջոցների մեծամասնությունը հասել է հարուստ երկրներին:
Ըստ ԱՀԿ ղեկավարի՝ պատվաստանյութի մատակարարումն աղքատ երկրներին խիստ անհրաժեշտ է, քանի որ այդ երկրներում նույնիսկ բավականաչափ դեղամիջոցներ չկան բուժաշխատողներին պատվաստելու համար: