Դիլիջանում մեկնարկել է «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագրով ֆորումը, որի շրջանակում կքննարկվեն գիտահետազոտական ոլորտի բարելավմանը միտված միջոցառումների, դրանց ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ հարցեր՝ հայտնում են ԲՏԱ նախարարությունից:
Ֆորումի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը: