Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն արձագանքել է մայիսի 15-ին բողոքի ցույցը չեղարկելու ընդդիմության որոշմանը, գրում է Aliq-ը: Նախօրեին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան հայտարարել էր, որ հանրահավաք անցկացնելու նպատակահարմարություն այլևս չկա: «Վրացական երազանքի» առաջնորդ Իրակլի Կոբախիձեն էլ ակցիայի չեղարկումը համարել է ընդդիմության վերջնական պարտության արդյունք:
«Ակնհայտ է, որ ընդդիմությունն այս պայքարում պարտություն է կրել` արհեստական ճգնաժամ սարքելով, սաբոտաժով, և մենք ի սկզբանե ասել էինք, որ ստիպված են լինելու չեղարկել մայիսի 15-ի ակցիան»,- ասել է Կոբախիձեն:
Վրաստանի քաղաքական դաշտում այժմ քննարկվում է այն հարցը, թե արդյոք «Միացյալ ազգային շարժումը» կմտնի? խորհրդարան: Որոշ քաղաքական գործիչներ կողմ են դրան, մյուսները՝ ոչ: