Մայիսի 14-ին՝ ժամը 11:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 27 հասցեում գտնվող կահույքի արտադրամասում։
Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի տարածքում (մոտ 120 քմ)։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12։32-ին, մարել՝ 12։54-ին։ Մոտ 60 քմ տարածքում այրվել են պատերի լաքապատումը և փայտի մնացորդներ։