ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրի Խաչիյանն այցելել են ՀՀ-ում բնակվող Հայրենական մեծ պատերազմի արցախցի վետերաններին և փոխանցել Արցախի նախագահի կողմից նրանց հասցեագրված նվերներն ու դրամական պարգևները։
Հադրութի Ջրակուս գյուղից 98-ամյա Սուրեն Նիկոլայի Իշխանյանը, Մարտունու Թաղավարդ գյուղից 98-ամյա Մելիք Հայկազի Շահնազարյանը և Հադրութի Ազոխ գյուղից 98-ամյա Գրիգորի Իսահակի Ամիրյանը իրենց ողջ կյանքում ապրել, արարել են Արցախում, սակայն 44-օրյա պատերազմի հետևանքով այժմ ժամանակավորապես բնակվում են ՀՀ-ում։ Ի դեպ, Սերգեյ Ղազարյանի հետ զրույցում Սուրեն Իշխանյանը տեղեկացրել է, որ ընտանիքը մոտ օրերս վերադառնալու է հարազատ ծննդավայր։