Հայաստանից Չինաստան արտահանումն այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ, աճել է 95.1 տոկոսով՝ կազմելով ավելի քան 79 մլն դոլար: Արտահանումը խթանելու համար Հայաստանի Կառավարությունը մտադիր է նոր առևտրային ներկայացուցիչ նշանակել Չինաստանում:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար) - Դեպի Չինաստան հանքանյութն է, կան նաև այլ ապրանքախմբեր, ուտելիք, ալկոհոլային խմիչքներում ունենք տեղաշարժ:
Հիմա նաև նշանակում ենք առևտրային ներկայացուցիչ Չինաստանում, որն ունի մեծ պլաններ այնտեղ Հայաստանից արտահանվող ապրանքները խթանելու համար: