Այսօր ԿԳՄՍ փոխնախարարը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, փոխմարզպետ Գոռ Ասրյանի, մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Վանաձորի բռնցքամարտի, Մենապայքարային մարզաձևերի մասնագիտացված, Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի, Լողի մասնագիտացված մանկապատանեկան, Ա. Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր, Ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան, Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված, Ֆուտբոլի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցներ, «Հայաստան» ՄՀԿ։
Կ․ Գիլոյանը ծանոթացել է սպորտային ենթակառուցվածքների պայմաններին, առկա խնդիրներին և հնարավորություններին: Վաղը Կ․ Գիլոյանի շրջայցը մարզի սպորտային կառույցներ կշարունակվի, որից հետո արդյունքները կամփոփվեն Լոռու մարզպետարանում մարզադպրոցների և ոլորտի պատասխանատուների հետ քննարկմամբ՝ առկա խնդիրների բարձրաձայնման և լուծման արդյունավետ տարբերակներ նախանշելու նպատակով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախնական դիտարկմամբ նշել է, որ Վանաձորում տարբեր սպորտաձևերի զարգացման լուրջ հեռանկարներ է տեսնում, իսկ ցանկալի արդյունքի հասնելու ճանապարհին առաջին քայլը պետք է լինի մարզումային լավագույն պայմանների ստեղծումը։