Մերձավոր Արևելքից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ Իսրայելի ուղղությամբ «Գրադ» տեսակի 3 հրթիռ է արձակվել Լիբանանի Ալ Կալիլահ բնակավայրի տարածքից:
Reuters լրատվական գործակալությունն էլ հայտնում է, որ պաղեստինյան ուժերի հրթիռային հարձակումները շարունակվում են՝ չնայած Գազայի հատվածում ռազմական թիրախների դեմ իսրայելական օդուժի զանգվածային ավիահարվածներին:
Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը պայթուցիկ նյութերով անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարվածել է Միջերկրական ծովում գտնվող գազ հորատող համալիրին:
Մեկ այլ տեղեկությամբ՝ դարձյալ անօդաչու սարքի հարձակման է ենթարկվել Գազայի հետ սահմանին գործող իսրայելական քիմիական գործարանը:
Չորս օրվա ընթացքում Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 1800 հրթիռ, որից 430-ը, ըստ իսրայելական կողմի, ընկել է պաղեստինյան հատվածում: