Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունները:
Նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, մնացել է անփոփոխ։
Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։
Բացի երրորդ նախագահից, այս գործով ևս 4 մեղադրյալ է անցնում, երկուսը գյուղատնտեսության նախարարության նախկին պաշտոնյաներ են, որոնք մահացել են:
Նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: