Մայիսի 9-ին՝ ժամը 01.05-ին, Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ մեկ մարտական հաշվարկ դուրս է եկել Արարատ քաղաքի Շահումյան փողոց, որտեղ գովազդային վահանակ է այրվում:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արարատի բաժանմունքի օպերատիվ խմբի ծառայողներ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայիսի 13-ին, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կասկածանքով, ոստիկանության Արարատի բաժանմունք բերման է ենթարկվել Արարատ քաղաքի 52-ամյա մի բնակիչ։ Պարզվել է, որ նա մայիսի 9-ին՝ ժամը 00.30-ի սահմաններում, բենզինոտ շորով այրել է Արարատ քաղաքի Շահումյան փողոցի գովազդային վահանակի պաստառը։
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։