ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի համակարգողներն այժմ անցկացնում են 2021 թվականի ընտրական փուլը:
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ այս տարի ծրագրին մասնակցելու համար դիմել է 346 մասնագետ 30 երկրից:
«իԳործ» թիմն առանձնացնում է լավագույն թեկնածուների տվյալները՝ պետական մարմիններ ուղարկելու և առցանց հարցազրույցի հրավիրելու նպատակով: Ընտրությունը կատարվում է մի քանի փուլով: