ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին: Ըստ
ՏԱՍՍ գործակալության՝ Պեսկովը նշել է, որ հայկական կողմը ծայրահեղ մտահոգություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, սակայն Ռուսաստանի կողմից օգնության հարց չի քննարկվել:
«Նախագահ Պուտինը խոսել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կատարման, նախևառաջ՝ հրադադարի պահպանման անհրաժեշտության մասին»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ կանցկացնի օպերատիվ խորհրդակցություն: