«Ներկայումս էլ բանակցային պրոցեսը շարունակվում է: Հուսով ենք, որ բանակցային այդ ամբողջ գործընթացը կավարտվի հայկական կողմի պահանջի անխտիր կատարմամբ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նա մանրամասնել է, որ բանակցություններին մասնակցում են ՀՀ ՊՆ ԳՇ պետի տեղակալը, կորպուսի հրամանատարներ, ռուսական կողմի ներկայացուցիչ և ադրբեջանական կողմի ներկայացուցիչ:
«Իհարկե միայն Սև լճի վերաբերյալ չեն բանակցությունները, այլ այն վայրերում, որտեղ ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները մուտք են գործել ՀՀ վարչական տարածք, բանակցությունները վերաբերում են այդ տարածքին»,- ասել է նա: