Մայիսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 776 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 326 441 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Երեկ իրականացվել է 31982 թեստավորում, որից 20394-ը հակամարմինների արագ թեստով, 11588-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 329 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 306 264 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 16 մարդ, ընդհանուր՝ 4 379: