Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
«Այսօր ծնողներիս և եղբորս հետ պատվաստվեցինք կորոնավիրուսի դեմ։
Կոչ եմ անում բոլորին պատվաստվել և հնարավորինս արագ վերադառնալ առանց դիմակ կյանքին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Քերոբյանը: