Իտալիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակում նորընծա չեմպիոն «Ինտերն» ընդունել էր «Ռոմային»:
Առաջին 20 րոպեներից հետո «Ինտերը» հաղթում էր 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներ էին դարձել
Բրոզովիչը և Վեսինոն:
31-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը: «Ռոմային», սակայն, խաղը փրկել չի հաջողվել: 90-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն հաշիվը դարձրել է 3:1:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 88 միավոր ունի, «Ռոման» վաստակած 58 միավորով 7-րդն է: