Մայրաքաղաքում արդեն կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ շարժական պատվաստումային 9 խումբ է գործում՝ տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Քաղաքացիները COVID-19-ի դեմ կարող են նաև պատվաստվել «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներում:
Նմանատիպ խմբեր աշխատում են նաև Հյուսիսային պողոտայում, «Դալմա Գարդեն» մոլի կայանատեղիում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում:
Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե՛ «AstraZeneca» և թե՛ «Sputnik-V» պատվաստանյութերով:
Հիշեցնենք, որ «AstraZeneca»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Sputnik-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: