Հանրապետության տարածքում մայիսի 13-16-ը` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում մայիսի 13-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մանրամասները՝ տեսանյութում: