Մարմնամարզության Հայաստանի հավաքականը կմասնակցի Ուկրաինայի Միջազգային Գավաթ 2021 միջազգային մրցաշարին։
Մարմնամարզության Հայաստանի ֆեդերացիան հայտնում է, որ մրցաշարին կմասնակցեն Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյան և Եվրոպայի եզրափակչի մասնակից Գագիկ Խաչիկյանը, Քութաիսիի գավաթակիր Համլետ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը:
Մրցաշարը կանցկացվի մայիսի 22-23-ը: