Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն ավելի է թեժանում, հետևաբար իսրայելական կողմը դիտարկում է նաև Գազայի հատվածում ցամաքային ռազմական գործողությունների հավանականությունը: Ծրագիրը ներկայացվել է Իսրայելի զինված ուժերի ԳՇ պետ Ավիվ Կոհավիին՝ փոխանցում է The Jerusalem Post պարբերականը:
Հավանական ներխուժման ծրագիրն ուսումնասիրելուց և քննարկելուց հետո այն կուղարկվի հրեական պետության կառավարություն՝ հաստատման:
Իսրայելի զինված ուժերից հայտնել են, որ այսօր Գազայի հատվածում թիրախավորվում են կառավարական օբյեկտները՝ կենտրոնական բանկն ու ներքին անվտանգության ծառայության կառույցները:
Հակամարտության վերսկսումից ի վեր խոցվել է ՀԱՄԱՍ-ի շուրջ 650 օբյեկտ: