Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, Թվիթերի իր միկրոբլոգում պատմության արագացված դասընթաց է անցկացրել սոցցանցում իր էջին հետևող թուրքական բոտերին:
«Դուք Անատոլիայի բնիկները չեք: Դուք եկել եք Կենտրոնական Ասիայից և ցեղասպանության ենթարկել տեղացի քրիստոնյա հույն բնակչությանը: Ստամբուլն իրականում Կոստանդնուպոլիսն է, որը դուք անօրինական ձևով գրավել եք: Դուք ցեղասպանություն եք իրականացրել նաև հայերի դեմ: Այժմ էլ անօրինական կերպով գրավել եք Հյուսիսային Կիպրոսը, Սիրիայի հյուսիսային շրջանները և Քուրդիստանը: Ձեր երկիրն այժմ ղեկավարում է բռնապետը, որը ցանկանում է կրկին գրավել ու ճնշել արաբական աշխարհին, ինչպես դա արվել է Օսմանյան կայսրության օրոք»,- մասնավորապես գրել է Յաիր Նեթանյահուն: