ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է տեղական բաց մրցույթ՝ Մ-2 և Մ-4 միջպետական ճանապարհներին 9 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման համար։
7 վթարավտանգ կետերը գտնվում են Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի, 2-ը՝ Մ-4, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի տարբեր հատվածներում։ Ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները պետք է իրականացվեն վեց ամսվա ընթացքում։
Հայտատուները դիմում-փաթեթները «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ պետք է ներկայացնեն մինչև հունիսի 11-ը՝ ժամը 16:00-ը, Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, 1-ին հարկ հասցեով։
Վթարավտանգ հատվածների վերացման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհի միջոցներով։