Արարատի մարզի բոլոր բուժհաստատություններում ակտիվորեն ընթանում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները:
Արտաշատի պոլիկլինիկայում այսօր պատվաստվել է մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը:
Նշվում է, որ մինչ այս պահը մարզի 55 բուժհաստատություններում պատվաստվել է 1355 քաղաքացի, որից 1007-ը՝ Astra Zeneca, 348-ը՝ «Sputnik-V» պատվաստանյութերով: