ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ավելացված արժեքի հարկի համակարգի բարեփոխումների նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ և հաստատվել դրա անհատական կազմը:
Որոշման մեջ նշված է, որ աշխատանքային խմբի քննարկումներին աշխատանքային խմբի ղեկավարի հրավերով կարող են մասնակցել նաև պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև այլ անձինք: