Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է այն տեղեկությունները, թե, իբր, Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցել են այլ ազգի մի խումբ անձինք, և ԱԱԾ ու ռուս խաղաղապահներն իրականացնում են նրանց որոնողական աշխատանքներ:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից հայտնել են՝ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: