Ադրբեջանցի զինվորականների անօրինական ներկայությունը Սև լճի տարածքում կոպտորեն խախտում է Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքները և հաստատում Սյունիքի շուրջ անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտությունը, հայտարարել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, վճռականորեն արձանագրելով ադրբեջանական զինվորականների ներկայությունը իրական վտանգ է ստեղծում բնակիչների՝ ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, անասնապահությամբ զբաղվելու, նրանց կյանքի ու անվտանգության համար:
Պաշտպանն այս հայտարարությունը կուղարկի միջազգային մարմիններին՝ արձանագրելով, որ Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ կարգով ստեղծվի անվտանգության գոտի և մարզի գյուղերի հարևանությամբ ու համայնքները միավորող ճանապարհներին գտնվող ադրբեջանական զինվորականները, նրանց դրոշներն ու ցուցանակները պետք է հեռացվեն: