ԱՀ առողջապահության նախարարության և «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակներում շարունակվում է Ռուսաստանի Դաշնությունից առաջատար բժիշկների այցը Արցախ:
Մոսկվայից ժամանած առաջատար մասնագետները երեք շաբաթ աշխատանքներ են իրականացրել Արցախի առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող բուժհաստատություններում:
Մանկաբույժ-գաստրոէնտերոլոգ Կարինե Ասկարյանը Արցախի մասնագետների հետ համատեղ ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում իրականացրել է քաղաքացիների 250, իսկ «Արևիկ» բուժմիավորում ՓԲԸ-ում՝ 58 հետազոտություն և խորհրդատվություն:
Նյարդաբան-ռեաբիլիտոլոգ, մերսող Կարինե Հարությունյանը Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում շարունակական վերականգնողական բուժում է իրականացրել Արցախյան պատերազմի հետևանքով տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած մեր հայրենակիցների հետ:
Այցի շրջանակներում կատարվել է նաև տեղի մասնագետներին գիտելիքների և կարողությունների, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հետազոտությունների իրականացման փորձի փոխանցում: