Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ծառայության սակրավորական խմբերը «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և The halo trust ոչ կառավարական կազմակերպության սակրավորների հետ չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի «Պուշկեն յալ» կոչվող տեղամասի, ինչպես նաև Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում: