ՀԱՊԿ-ն հայտարարություն է տարածել Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է.
«ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մայիսի 13-ին կազմակերպության մշտական խորհրդի նիստի ժամանակ իրազեկել է մայիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին: Հայկական կողմի համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և մի քանի կիլոմետր խորացել դեպի հայկական տարածք:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ստեղծված իրավիճակը հեռախոսով քննարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:
ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն՝ իրավիճակի զարգացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն»: