ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։
«Երկկողմ հարաբերությունների քննարկումից զատ նախարարին եմ տեղեկացրել նախօրեին Ադրբեջանի կատարած սահմանային ոտնձգության մասին, ինչին ի պատասխան՝ Լանդսբերգիսը խոր անհանգստություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և վստահեցրել, որ Եվրամիությունը գործուն քայլեր կձեռնարկի այս կապակցությամբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արարատ Միրզոյանը: