Ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է աշխատանք իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո դադարեցրել են այդ աշխատանքները։ Հայտնել է պաշտպանության նախարարությունը:
ԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի իրադրության մասին լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
ԱԱԾ-ն ավարտել է բարձրաստիճան զինվորականի կողմից պետական դավաճանության գործի նախաքննությունը:
Freedom House-ը Ադրբեջանին կոչ է արել ՄԻԵԴ-ին տրամադրել հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն:
14 հազար երկրորդ դեղաչափ «Sputnik-V»-ն արդեն Հայաստանում է:
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 նոր դեպք: Առողջացել է 403, մահացել՝ 16 մարդ: