Շուռնուխում տունը կորցած ընտանիքների համար նոր թաղամասում 170 քմ մակերեսով 13 տուն է կառուցվում: Շահագործման կհանձնվեն տարվա վերջում:
Արմեն Ղուլարյան, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ - Արդեն մի քանի օր է մեկնարկել են բնակելի տների հիմքերի փորման աշխատանքները: Այսօր մենք մեկ տան հիմքերի բետոնացումն սկսեցինք: Կային որոշակի խնդիրներ, ինչպիսիք լինում են շինարարություն սկսելուց: Դրանց լուծումներ տվեցինք: Հիմական խնդրիը խմելու ջրի հարցն է:
Թաղամասում կառուցվելու է խելացի անասնագոմ, սպանդանոց: Նոր թաղը կունենա նաև գեղեցիկ պուրակ և այգի: Նախատեսվում է նաև կառուցել ուղղաթիռի վայրէջքի կայանատեղի:
Արթուր Հայրապետյան, շինարարական կազմակերպության տնօրեն - Արդեն մի քանի ամիս է, ինչ սկսել են շինաշխատանքները, մեկնարկել են օղակաձև ճանապարհի կառուցումը, այժմ սկսել ենք 13 տան կառուցապատումը, տները լինելու են մեկ հարկանի:
Կառավարությունը նախատեսում է լուծել նաև Շուռնուխի Նոր թաղամասի, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի բնակիչների զբաղվածության հարցը:
Արմեն Ղուլարյան - Պետությունն ամբողջ ծավալով պատրաստակամ է այդ խնդիրները լուծելու. դա և՛ աշխատատեղերն են, և՛ գյուղարտադրությունն է, և ՛ անասնապահությունը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլյանը վստահեցնում է՝ աշխատանքներն ընթանում են կանոնակարգված և միշտապես վերահսկվում են: