ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հերքել է Սյունիքում ադրբեջանցիների հետ բախումների մասին տեղեկությունները:
«Սիրելի քաղաքացիներ,
առավոտից տարածվող լուրերի մասով կապվել եմ Սիսական գնդի հրամանատարի, Սյունիքի մարզպետի, զինվորների, Գորիսի քաղաքապետարանի ներկայացուցիչների, որոշ համայնքապետների հետ։
Բախումների և վիրավորների մասին տեղեկությունները հերքվում են։
Սահմանների ճշտման հետ կապված խնդիրներ կան։
Այս պահին ընթանում են բանակցություններ»,- գրել է Սրբուհի Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում։