ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց Գեղարքունիքի մարզում հակառակորդի առաջխաղացման մասին մամուլում տարածված լուրերը՝ նշելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:
«Մինչև ձեզ հետ հանդիպելն այդ բոլոր հարցերի պատասխանները ես ստացել եմ իրավասու կառույցների ղեկավար կազմից»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ լրատվական կառույցների կատարած գործողություններին Ազգային անվտանգության ծառայությունը պետք է մատների արանքով չնայի:
«Հենց հիմա այնտեղ են գտնվում հրադադարի ռեժիմի մեջ ներգրավված ռուսական կողմի ներկայացուցիչը, մեր սահմանապահ զորքերի հրամանատարը, բանակցությունների փուլում ենք, և համոզված եմ, որ դա ավարտվելու է հանգուցալուծմամբ: Ես այդպես եմ կարծում»,- ասաց Քոչարյանը: