Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար քիչ առաջ «Լուրերը» կապ է հաստատել Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ:
«Ըստ ինձ հայտնի տեղեկությունների` ադրբեջանական կողմը հենակետերի տեղաբաշխման աշխատանքներ է իրականացրել և խախտել է Սյունիքի վարչական սահմանները: Դրա հետևանքով հայկական կողմը միջամտել է և դադարեցրել է այդ աշխատանքները: Ներկայումս բանակցություններ են ընթանում: Ինչպես տեղեկացա՝ Սյունիքի մարզպետն էլ մեկնել է այնտեղ, որպեսզի անձամբ տեղեկանա իրավիճակին և լուծումներ տա»,- ասել է Արմեն Խաչատրյանը: