Լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է տեղեկություն, թե իբր «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարել է, թե հակառակորդը առաջ չի եկել, այլ մոլորվել է»:
Սյունիքի մարզպետարանը հայտնում է, որ մարզպետը նման միտք որևէ լրատվամիջոցի հետ զրույցում չի հնչեցրել:
«Մելիքսեթ Պողոսյանն առավոտվանից գտնվել է Սև լճի տարածքում ու օրվա վերջում նաև հայտարարել է, որ «ադրբեջանցիները մտածված եկել, սահմանը խախտել են», հետևաբար մարզպետը չէր կարող հակասել ինքն իրեն կամ, առավել ևս, երկարամյա զինվորականի փորձով հայտարարել, թե հակառակորդը մոլորվել է:
Հորդորում ենք Սյունիքի մարզպետին չվերագրել խոսքեր, որոնք իրականում նա չի ասել»,- ասված է հայտարարությունում։