Հանրապետության տարածքում մայիսի 12-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 13-15-ը` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանում մայիսի 12-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մանրամասները՝ տեսանյութում: