Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Տավուշի մարզում շարունակվում են: Այսօր պատվաստվել են նաև Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը, հայտնում են մարզպետարանից:
Պատվաստման գործընթացը սկսվել է ապրիլի 14-ից: Այսօր մարզպետարանում պատվաստվել է ևս 10 աշխատակից:
Հիշեցնենք՝ պատվաստումն անվճար է և կամավորության սկզբունքով, կիրառվում է 18 տարեկանից բարձր անձանց համար: