Սևիյա կատարած աշխատանքային այցի շրջանակում Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպել է Անդալուսիայի խորհրդարանի նախագահ Մարտա Բոսկետ Ասնարի հետ, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել վերջինիս՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի իրականացման գաղափարին աջակցելու և խորհրդարանում այն ներկայացնելու հնարավորությունն ընձեռելու համար։
Կողմերը նաև քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, կարևորել միջխորհրդարանական կապերի ամրապնդումը։