Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է վերջին օրերին արաբա-իսրայելական հակամարտության սրացմանը և հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները դատապարտելը բավարար չէ, անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել, հայտնում է Ermenihaber-ը։
Չավուշօղլուն Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարներին առաջարկել է Պաղեստին ուղարկել «միջազգային պաշտպանության ուժեր», որոնց գլխավոր առաքելությունը պետք է լինի պաշտպանել «Պաղեստինի քաղաքացիական բնակչությանը»։
Թուրքիան նաև մտադիր է առաջարկել գումարելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի արտահերթ նիստ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման կապակցությամբ:
Վերջին օրերին պաղեստինա-իսրայելական հակամարտության թեժացման ֆոնին լարվածության նոր փուլ են մտել Թուրքիա-Իսրայել հարաբերությունները:
Թուրքիան չեղարկել է Իսրայելի արտգործնախարար Յուվալ Շտայնիցի մասնակցությունը հունիսի 18-20-ն անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ պատճառաբանելով պաղեստինցիների վրա հարձակումն ու վերջինների իրավունքների խախտումը: